Ասոցիացիաներ
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել նոր անկախ Հայաստանի առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1995 թ.` նույն թվականին գրանցվելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 1995 թ. ՀԱՀԱ Հասարակական առողջության ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, իսկ 2006 թ. Հասարակական առողջության եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունվել է որպես մշտական անդամ: ՀԱՀԱ մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է հասարակական առողջության բնագավառում աշխատող մասնագետներ` համաճարակաբաններ, մանրէաբաններ, կազմակերպիչներ, հիգիենիստներ և այլն: Հիմնադրման օրվանից սկսած` ՀԱՀԱ կարևոր նպատակներից մեկն է նպաստել և աջակցել հանրապետությունում իրականացվող ծրագրերին, որոնք նպատակաուղղված ենառողջապահության ստատուսի ու բնակչության կյանքի որակի բարելավմանը` միավորելով հասարակական առողջության և առողջապահության տարբեր բնագավառների մասնագետներին:
Վերջին տարիներին ՀԱՀԱ իր գործունեության համար որպես հիմնական թիրախ ընտրել է ժամանակակից Հայաստանի հանրային առողջության առավել արդիական խնդիրները: Այսօր ՀԱՀԱ ներկայանում է հանրությանը իրականացված ծրագրերի մի ողջ փաթեթով, որոնցից առավել նշանակալից են` Պետական համաճարակաբանական հսկողության ազգային համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (ԱՄՆ, Ատլանտա), Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ համատեղ «Դեպքի սահմանումը հանրային առողջությունում համաճարակաբանական հսկողության համար» (1996 թ.), «Աղետների համաճարակաբանություն» (2000 թ.), «Վարակիչ և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ազգային ստանդարտներ» (2001 թ.), «Բարեփոխումների շրջանում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայության տեղեկատվական-վերլուծական համակարգը» ձեռնարկների տպագրությունը:
1995-2002 թ.թ. Ասոցիացիան մի շարք ծրագրեր է իրականացրել ''Աջակցություն մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագրի'' շրջանակներում.
Այս ծրագրերը նույնպես իրականացվել են միջազգային մի շարք այնպիսի կառույցների հետ համատեղ, ինչպիսիք են` ԱՀԿ եվրոպական գրասենյակն ու «Կարմիր խաչը», ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս ազմակերպությունների հետ համատեղ ՀԱՀԱ հրատարակել է համապատասխան գրականություն և իրականացրել բնակչության, բուժաշխատողների, հիվանդների համար նախատեսված կրթական մի շարք ծրագրեր:
ասարակական առողջության հայկական ասոցիացիան նշանակալից ներդրում ունի նաև Հայաստանում հակածխախոտային պայքարի գործում: Անցած 12 տարիների ընթացքում կազմակերպությունը ԱՀԿ եվրոպական գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀԱզգային ժողովի, ԱՄՆ կառավարության, Բացհասարակության ինստիտուտի, Հանրային առողջության հայկական միավորման, Հայաստանի ամերիկյան համալսարանի և այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության պայմաններում իրականացրել է տասից ավելի ծրագրեր, որոնցից են` Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության ուսումնասիրությունները, բազմաթիվ կրթականծրագրերը, մի շարք ցուցահանդեսներ, ծխախոտի վերահսկման օրենքի նախագծի մշակումը և այլն:
Ասոցացիայի գործունեության ուղղություններից է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը դիտարկման և համաճարակաբանական հսկողության մեջ: Այս նպատակով 1997-2002 թ.թ. կազմակերպությունը, կրկին համագործակցելով միջազգային և տեղական կառույցների հետ,իրականացրել է հետևյալ ծրագրերը`
«Տեղեկատվություն գործողությունների համար պոլիոմիելիտի հանաճարակաբանական հսկողությունում» համակարգչային ծրագրի ստեղծում, «Մալարիա» համակարգչային ծրագիրՏաջիկստանի համար, «Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» համակարգչային ծրագիր Տաջիկստանիհամար, «Արմենիա» համակարգչային ծրագիր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համար ՀՀ ԱՆ համակարգում և այլն:
Կարծում ենք, որ բոլորի համար հասկանալի է, որ այս կառույցն ունի նաև բազմաթիվ այլ ծրագրեր և գործընկերներ, որոնց թվարկումը թերևս կզրկեր մեր ընթերցողին այս համարում մի քանի այլ հոդվածներ ևս ընթերցելու հնարավորությունից, սակայն հուսով ենք, որ ՀԱՀԱ գործունեության այս հակիրճ նկարագրությունը միայն առաջին քայլն է, և ամսագրի հաջորդ համարներում մենք ավելի մանրամասնորեն կներկայացնենք առավել հետաքրքիր և հաջողված ծրագրերը: Միաժամանակ կազմակերպության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու գործին նվիրվածությունը վստահություն են ներշնչում կառույցի ապագայի հանդեպ:
Վերջում ուզում ենք հիշեցնել, որ Հասարակական առողջության հայկական ասոցիացիան բաց է համագործակցության համար:
Կարդացեք նաև
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն